«Ուկրաինայի համար լավ արդյունքի հասնելը կենսական նշանակություն ունի». Քիր Սթարմեր. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Լոնդոնի «Լանկասթեր Հաուսում» ընթացող գագաթնաժողովին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դիմել է եվրոպացի առաջնորդներին. «Մենք այսօր այստեղ ենք, քանի որ սա մի պահ է, որն ամեն սերնդի կյանքում մեկ անգամ է լինում: Այստեղ ենք հանուն Եվրոպայի անվտանգության: Բոլորս պետք է առաջ շարժվենք»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ուկրաինայի համար լավ արդյունքի հասնելը «կենսական նշանակություն ունի այստեղի յուրաքանչյուր պետության և շատ այլ երկրների անվտանգության համար», հավելել է նա։ Գագաթնաժողովից քիչ առաջ Սթարմերը զրուցել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլյայի և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։ «Նրանք բոլորը համակարծիք են եղել, որ Եվրոպան պետք է համախմբվի և շտապ քայլեր ձեռնարկի հնարավոր լավագույն արդյունքի հասնելու համար, ինչը կենսական նշանակություն կունենա Եվրոպայի ապագա անվտանգության համար»,- ասվում է Դաունինգ Սթրիթի (Բրիտանական վարչապետների նստավայրը) հայտարարության մեջ: Սթարմերը պատմել է իր զրուցակիցներին Վլադիմիր Զելենսկու, Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ ունեցած վերջին զրույցների մասին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
