Լոնդոնում մեկնարկել է Եվրոպայի խոշորագույն երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Լոնդոնում մեկնարկել է Եվրոպայի խոշորագույն երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը։ Միջոցառումը տեղի է ունենում Սպիտակ տանն Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև հրապարակային վեճից երկու օր անց։ Եվրոպացի առաջնորդները կքննարկեն Ուկրաինային հետագա աջակցությունը և պատերազմը դադարեցնելու քայլերը՝ ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական օգնությունը դադարեցնելու սպառնալիքի և Կիևի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների կտրուկ սառեցման ֆոնին։ Մեծ թվով եվրոպացի առաջնորդներ ժամանել են Լոնդոնի կենտրոնում գտնվող Lancaster House, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը գագաթնաժողով է անցկացնում, հայտնում է Sky News-ը։ Առաջին ժամանողներից էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Ժամանել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Գագաթնաժողովի վայր է ժամանել նաև Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
