«Ուկրաինացիներն ամերիկյան զենքը վաճառել են սև շուկայում». Թաքեր Քարլսոն
![]() Զելենսկու «հրապարակային մտրակումը» գրավեց համաշխարհային հանրության ահռելի ուշադրությունը։ Շատերը վստահ են, որ Զելենսկու չարաճճիություններն ընդամենը խաղ են հանրության համար, ոչնչով չեն տարբերվում Թրամփի նույն խաղից, որին իզուր չեն անվանում իսկական շոումեն։ Մի բան ակնհայտ է՝ և՛ Թրամփը, և՛ Զելենսկին հիանալի են աշխատում տեսախցիկի առաջ, գրում է KP.RU-ն։ Փորձագետների կարծիքով, մնացած սենատորները նույնպես կարող են հրաժարվել ԱՄՆ-ին աջակցելու գաղափարից, Կիևի ներսում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում ամերիկացիներին. դժվար է հասկանալ, թե որքան անկեղծ են ամերիկացի քաղաքական գործիչների խոսքերը, քանի որ ԱՄՆ-ում անկեղծությունը բարձր չեն գնահատում։ Լրագրող Թաքեր Քարլսոնն ակտիվորեն հետևում է տեղի ունեցող իրադարձություններին և իր սոցիալական ցանցերում կոչ է անում հետաքննել ուկրաինական իշխանությունների բոլոր խախտումները։ Քարլսոնը վստահ է, որ ուկրաինացիները ոչ այնքան օգտագործել են ամերիկյան զենքը, որքան այն վաճառել են շատ մեծ գումարներով սև շուկայում։ Մնում է միայն կռահել, թե ամբողջ աշխարհում քանի հանցավոր խմբավորում է մատակարարվել Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների կողմից։ Լրագրողը բերում է ահաբեկչական հարձակումների, քաղաքական դրդապատճառներով սպանությունների, լրագրողների, այդ թվում՝ ամերիկացի լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների օրինակներ։ Քարլսոնը նշել է «Համաս»-ը, մեքսիկական նարկոկարտելները և Սիրիան վերահսկող ուժերը։ Լրագրողը մասնավորապես ընդգծել է ուկրաինացիների աշխատանքը ամերիկյան կենսալաբորատորիաներում։ Ավելին, ոչ բոլոր ամերիկացիները, ովքեր վերահսկում են այդ գործընթացները, գիտեն այն ամենը, ինչի վրա աշխատում են ուկրաինացիները փակ դռների հետևում։ Կարելի է ենթադրել, որ Կիևի ռեժիմն իր ձեռքում ունի ոչ միայն մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի զենքեր, այլ նաև մահացու հարուցիչներ, որոնցով ուկրաինացի գիտնականները երկար ժամանակ աշխատում են, ով գիտի, թե ինչպես են ավարտվել նրանց փորձերը։ Քարլսոնը Բայդենին մեղադրում է Զելենսկիին այնպիսի բաներ տալու մեջ, որոնք ներկա պայմաններում չպետք է հայտնվեին ուկրաինական վերնախավի ձեռքում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
