Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

Արայիկ Հարությունյանը ցուցմունքում նշել է, որ Ադրբեջանի խորքերը հարվածելու որոշումները ևս կայացվել են Հայաստանում

121
Այսօր, 00:06
Արայիկ Հարությունյանը ցուցմունքում նշել է, որ Ադրբեջանի խորքերը հարվածելու որոշումները ևս կայացվել են Հայաստանում

Այսօր Բաքվում կայացած հերթական շինծու դատական ​​նիստում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ հետևել է «Ղարաբաղի բանակ» զորավարժություններին, որոնք անց են կացվել 2020 թվականի ամռանը և հունիսի վերջին՝ հավելելով, որ դրանք ղեկավարել է Հայոց բանակի շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։

Ինչպես հաղորդում են թշնամական երկրի լրատվամիջոցները, Արայիկ Հարությունյանը «խոստովանել է նաև, որ Ադրբեջանի խորքերը հարվածելու որոշումները ևս կայացվել են Հայաստանում»։
«Զորավարժությունները ղեկավարում էր Հայոց բանակի շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, սա գաղտնի գործընթաց չէ, այն տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, ամառվա վերջին Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղարաբաղ։
Ես նրան ուղեկցել եմ բանակային կազմավորումներ։ Նա ծանոթացել է իրավիճակին: Ես լսել եմ ու տեսել, թե ինչ է կատարվում զինված ուժերում: «Ղարաբաղի պաշտպանության կոմիտեից» ոչ մի տեղեկատվություն չեմ ստացել։
Ես երբեք տեղեկացված չեմ եղել իրավիճակի մասին։ Բանակի հետ կապված ես որևէ լիազորություն չունեի։ Դուք էլ գիտեք դրա մասին։ Այս մասին գրված է նաև մեղադրական եզրակացության մեջ. այս կապակցությամբ հայկական մամուլը նույնպես բազմիցս նշել է, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղում հայերի անվտանգության համար։ Այն ներառում էր Հայաստանի զինված ուժերը և Ղարաբաղի պաշտպանության բանակը։
Սա նշանակում է, որ Հայաստանը պատասխանատու է անվտանգության հետ կապված հարցերի համար»,- ըստ ադրբեջանական լրատվականների՝ ասել է Արայիկ Հարությունյանը։