«Հայաստանն ստանձնել է պարտավորություններ` ապաշրջափակել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունները». Ադրբեջանի ԱԳ
![]() Հայաստանը, եթե շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ, պետք է գործնական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրանսպորտային հաղորդակցության մասին հայտարարության հետ։ ...Չնայած Հայաստանի ստանձնած պարտավորություններին՝ ապաշրջափակել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունները, Երևանը դեռևս չի կատարել դրանք։ Առաջարկելով երկար և բարդ երթուղիներ, որոնք դժվար է գործնականում իրականացնել, Հայաստանը փորձում է ուշադրությունը շեղել գործընթացից և իր պարտավորություններից: Եթե Երևանն իսկապես շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, ապա նա չպետք է խուսափի իր պարտավորություններից, այլ գործնական քայլեր ձեռնարկի, որոնք համապատասխանում են տարածաշրջանի նոր իրողություններին: |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
