«Երկիրը փոխելու համար միայն իշխանություն փոխելը բավարար չի լինելու. պետք է վերականգնել արժեքային չափանիշները». Մանուել Մանուկյան
74
Այսօր, 16:00
Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաճախ եմ տարբեր մարդկանցից լսում, որ Հայաստանում խաբեությունն ու անազնվությունը հասել է անբացատրելի ծավալների։ Եվ ցավոք, այս դժգոհությունները հաճախ հիմնավոր են։ Մեքենան վերանորոգողը կարող է խաբել, վաճառողը՝ խաբել, բժիշկը՝ խաբել, սիրած աղջիկը տղայի Խաբի, տղան աղջկան, կինը ամուսնուն , ամուսինը կնոջը, բարեկամը բարեկամին, անծանոթը անծանոթին և այս վարակը այսպես ամենուր է։ Խսքի արժեք գրեթե գոյություն չունի, հատկապես ամոթալի է, երբ տղամարդկային խոսքի արժեքը զրոյացվել է։ Մարդիկ արդեն տարբեր ոլորտներում դառնում են խաբեության զոհ։ Բայց պետք է հասկանալ պատճառահետևանքային կապը։ Երբ երկրի առաջին դեմքը՝ վարչապետը, հասարակության աչքի առաջ հաճախ է ստում կամ անընդունելի վարք է ցուցաբերում, կեղտոտ բառապաշար , կեղտոտ խոսքեր իսկ դատապարտելու փոխարեն հասարակության մի մասը դա ընդունում է որպես սովորական երևույթ, ձևավորվում է շատ վտանգավոր բարոյական միջավայր։ Մարդիկ սկսում են մտածել․ եթե վերևում կարելի է, ուրեմն ներքևում էլ կարելի է։ Երբ իշխանության ներկայացուցիչների վարքագիծը դառնում է ստի, վիրավորանքի, գռեհիկ բառապաշարի և անձնական շահի օրինակ, իսկ հանրային ճանաչում ունեցող մարդիկ, այդ թվում՝ Արթուր Աբրահամների նման հայտնի անձինք, փոխանակ այդ երևույթը քննադատելու՝ իշխանության հետ ցուցադրաբար մտերմանում են, դա հասարակության համար դառնում է արժեքային լուրջ ազդանշան։ Խնդիրը մեկ մարդու մեջ է, որը դառել է առաջնորդ և վարակել է իր շրջապատին ու հետո հասարակությանը ստելու օրինակով։ Խնդիրը այն է, երբ հասարակությունը դադարում է առաջնորդվել սկզբունքներով և սկսում է առաջնորդվել անձնական շահով։ Երբ մարդն ասում է՝ «ինձ համար կարևորը իմ շահն է», անկախ նրանից, թե վերևում ով է և ինչ է անում, այդ մտածելակերպը աստիճանաբար տարածվում է ամբողջ հասարակության մեջ։ Ժողովուրդը պետք է վերադառնա արժեքներին՝ ազնվությանը, պատասխանատվությանը, արժանապատվությանը, փոխադարձ հարգանքին և արդարությանը։ Որովհետև երբ գլխի մեջ արժեքային համակարգը փչանում է, դրա հետևանքները ժամանակի ընթացքում զգացվում են ամբողջ մարմնի վրա։ Երկիրը փոխելու համար միայն իշխանություն փոխելը բավարար չի լինելու։ Պետք է վերականգնել նաև հասարակության արժեքային չափանիշները, որը քանդում են այսօրվա ստախոս ղեկավարները»: