Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 09 օգոստոսի, 2026 թ.

«Տավուշում 3 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով». Ոսկան Սարգսյան

53
Այսօր, 00:36
«Տավուշում 3 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով։
3 տարի առաջ՝ 2023թվականի փետրվարի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների և ուսուցչի օգնականների թվի վերաբերյալ; Տավուշի մարզպետարանից հայտնել էին, որ մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են 1830 ուսուցիչ և 218 ուսուցչի օգնական: 2025-2026 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում էին 1582 ուսուցիչ և 161 ուսուցչի օգնական։ Անցած 3 տարում մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների թվաքանակը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան