Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան

40
Այսօր, 17:48
«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ցավալի բան է եղել:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»...
Նախ՝ ցանկացած երեխայի նման բան գրողներին հազար ամոթ. եթե նույնիսկ սերիական մարդասպանի երեխա է, նման բան չի կարելի ասել:
Բոլոր երեխաներն անմեղ էակներ են և հոգատարության արժանի:
Բայց այս համամարդկային ճշմարտությունը չի նսեմացնում որդեկորույս մայրերի և ապօրինի մահերի համար ցավ ապրող մարդկանց պահանջը:
Ուստի, երբ պետության պատասխանատու անձը, նման հարցերին, զուտ քաղաքական նպատակներով, հեգնական պատասխաններ է տալիս ու երբեմն իր քաղաքական ղեկավարի վատ բառամթերքից անհաջող ծաղկաքաղ է անում, արդյունքը լինում է այսպիսին:
Հեգնանքն ու սպառնալիքը ատելության դեմքն ունեն հասարակության մեջ:
Աստված երկու ձեռքով պահի Գալյանի երեխային, բայց մեծանուն Հովհաննես Թումանյանը ամենօրյա անմեղ զոհերի հարազատների հարցը ձևակերպել է դեռևս 1917 թվականին:
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…»։

Աղբյուրը`   Մարինե Ֆարմանյան