Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան

50
Այսօր, 17:42
«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եկեք շատ կարճ մի բան բացատրեմ էլի։ Ցանկացած ոք կարող է և ինֆարկտից մահանալ, և ինսուլտից, կամ էլ ինքնասպանություն գործել։ Բայց երբ պետությունը անձին կալանավորում է, կամ էլ ասենք տանում ա բանակ, դրանից հետո ինքն ա մարդու կյանքի թիվ մեկ պատասխանատուն։ Եթե բանտում կամ բանակում անձի հետ մի բան ա պատահում, ողջ պատասխանատվությունը ընկնում է պետության ու այդ պետության իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների վրա։ Ու այդ պարագայում երբ հայտարարվում է թե բա դրսում էլ են մարդիկ մահանում կամ ինքնասպանություն գործում, այդ մարդիկ բացահայտում են իրենք կատարյալ սնանկ գիտելիքները, թե ինչ ա ինքնին պետությունը...»։

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան