«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանը Միավորված Ազգերի Կազմակերպության կարևոր գործընկեր է մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում, որոնք կենտրոնացած են «Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի» շուրջ։ Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների արագացման, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առաջխաղացման գործում։ Օգտվելով այս հնարավորությունից՝ խրախուսում եմ Ձեր Կառավարությանը կրկնապատկել ջանքերը կանանց քաղաքական մասնակցության, այդ թվում՝ Կառավարությունում և բարձրաստիճան պաշտոններում գենդերային հավասարության հասնելու հարցում։ ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում։ Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքների հավաստիքը»։ |

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
134Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
13515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
19509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
63009.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
17608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
14108.09.2026, 11:18
