Ծեծկռտուք՝ Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր
![]() Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծեծկռտուք և արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայրում համայնքային և քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման նամ հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով Մասիսի հիվանդանոց են դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ասել են, որ լսել են նաև կրակոցի ձայներ։ Այդ տեղեկությունը ճշտվում է։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
