«Հայաստանի առումով Ռուսաստանի իրարանցման հարցում «փնտրեք» Ղազախստանի հանդեպ մտահոգությունը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Տեղեկություն է, որ Երեւանում հանդիպել են Հայաստանի ու Ղազախստանի փոխվարչապետները, քննարկելով թվային ոլորտում եւ արհեստական բանականության հարցում գործակցությունը։ Առաջարկում եմ, որ այս տեղեկությունը արժանացնեք ավելի մեծ ուշադրության, քան կարող է պահանջվել առաջին հայացքից։ Հիշեցնեմ, թե ինչպես եմ բազմիցս նշել, որ Հայաստանի առումով Ռուսաստանի իրարանցման հարցում «փնտրեք» Ղազախստանի հանդեպ մտահոգությունը։ Իսկ Ղազախստանի փոխվարչապետը Հայաստան է ժամանել ամերիկյան, իսկ գործնականում կամ իրականում հայկական Firebird AI ընկերության և ամերիկյան NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Եվ հիշեցնեմ նաեւ, որ շաբաթներ առաջ ես անդրադարձել էի, որ այդ ընկերությունը՝ նույն գործակցության տրամաբանությամբ, բայց շատ ավելի՝ անգամներով մասշտաբային ծրագիր է իրականացնելու Ղազախստանում՝ Արհեստական բանականության ազգային միջավայր ձեւավորելու համար։ Իսկ այս ամենի տանիքն իհարկե Չինաստանի հետ արհեստական բանականության եւ թվային աշխարհի համար ազդեցության պայքարի ամերիկյան մոտիվն է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
