«Հանգիստ գերեվարվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, նրանք մտածե՞լ են գերի չընկնելու մասին»․ Անդրանիկ Քոչարյան
![]() «Ես միշտ եմ այն կարծիքին, որ գերի չպետք է ընկնել, գերի ընկնում են, երբ որ բոլոր տարբերակները սպառվում են»,- այս մասին այսօր «Նյուզ»-ի հետ հարցազրույցում նշել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները մեծամասամբ ունեցել են իրենց անվտանգությունն ապահովող մարմնի ներկայացուցիչներ։ «Եվ երբ որ բոլորս նկատեցինք, թե ինչպես հանգիստ գերեվարվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, բնականաբար դա շատ մտահոգիչ է։ Չի կարելի մտածել՝ գերի ընկնել, իսկ հիմա մենք պայքարում ենք նրանց ազատության համար։ Բոլորն ասում են, որ իշխանություններն ամեն ինչ չէ, որ անում են, բայց պետք է հենց իրենք ամեն ինչ անեին, որպեսզի գերի չընկնեին։ Գերի ընկնելը և ադրբեջանական բանտում հայտնվելն ու վստահ լինելը, որ այնտեղ լավ վերաբերմունք է լինելու, շատ միամտություն է»,- նշեց պատգամավորը։ «Իսկ նրանք մտածե՞լ են գերի չընկնելու մասին, ես չգիտեմ, պետք է չընկնեին․․․ Գերի ընկնելու արդյունքը Բաքվում ընթացող դատավարությունն է, որի արդյունքը չգիտենք՝ ինչ է լինելու»,- ընդգծեց Քոչարյանը։ |
«Ադրբեջանն անհրաժեշտ է բոլոր կողմերին՝ ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Արաբական աշխարհ, Չինաստան». Արա Պողոսյան
7203:06«Նախիջևանը, Արցախը, այժմ արդեն Սյունիքը ՀՀ-ն ոչնչացնելու ծրագրի փուլերն են». Վարդան Ոսկանյան
10501:12«Աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ». Էրդողան
13900:13«Նիկոլից հետո ուսուցիչները կստանան 300,000 դրամ դրույքաչափով աշխատավարձ». Նաիրի Հոխիկյան
89Երեկ, 23:24«Հայ արևմտամետները մնացել են երկու քարի արանքում». Արմինե Օհանյան
131Երեկ, 23:12«Պատերազմն Ուկրաինայում կտրուկ թեժանալու է՝ ընդգրկելով նոր տարածքներ». Դավիթ Կարապետյան (տեսանյութ)
114Երեկ, 22:48