Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ.

«ՔՊ խմբակն ու նրա պարագլուխը ո՞ր ճանապարհով պետք է հեռացվեն ու պատասխանատվության ենթարկվեն»․ Արտակ Զաքարյան

149
Երեկ, 23:48
«ՔՊ խմբակն ու նրա պարագլուխը ո՞ր ճանապարհով պետք է հեռացվեն ու պատասխանատվության ենթարկվեն»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կապիտուլյանտների խմբակից (ՔՊ) մի պատգամավորուհի , Աժ ամբիոնից, խոսելով ընդդիմադիրների հրապարակային բանավեճից, ինքն իրեն հարց է տալիս. «Կարո՞ղ ենք արդյոք անուղղակի ենթադրել, որ նրանք ավելի շատ համախոհ են իշխանությունների հետ» ու ինքն էլ պատասխանում է՝ «այո»:
Այս պատմությունը ծիծաղաշարժ է նրանով, որ պատգամավորուհին կարծես թե չի հասկացել, թե ինչի՞ մասին է բանավեճը: Եթե իրենց խմբակում հարցներ, կասեին, զարգացումների խորքը և ՔՊ-ի մոտեցող ֆիասկոն տեսնող մարդիկ կան այնտեղ:
Բանավեճը հենց ձեր խմբակի մասին է, ոչ թե համախոհ լինել-չլինելու: Այս բանավեճում իշխանություն կոչվածը ոչ թե կողմ է, այլ օբյեկտ: Խնդիրն այն է, թե ձեր խմբակն ու նրա պարագլուխը ո՞ր ճանապարհով պետք է հեռացվեն ու պատասխանատվության ենթարկվեն:
Որովհետև, եթե ընտրական ճանապարհով հեռացվեք (այսինքն՝ չկեղծեք (ինչն անհնար է) ու դառնաք օրինակ՝ ընդդիմադիր խմբակցություն), ապա ձեր դավադրությունների ծլարձակած արմատները ևս 5 տարի դժվար է լինելու արմատախիլ անել խորհրդարանից ու քաղաքական համակարգից:
Իսկ եթե փողոցով ու ժողովրդի լայն զանգվածների օրինական պահանջով եք դուրս մղվում իշխանությունից, ապա արդարացիորեն կրելու եք նաև Արցախի ու Հայաստանի աղետալի իրավիճակի քաղաքական ու իրավական ողջ պատասխանատվությունը:
Սրանում է բանավեճը, ի՞նչ անել և ինչպե՞ս վարվել ձեր աղետաբեր ու ձախողված իշխանության հետ: Թե չէ, ՔՊ-ի ինչի՞ հետ պետք է համախոհ լինի ընդդիմությունը. դավադրությունների՞, քաղաքական խաբեբաությա՞ն, թե՞ հայրենավաճառության»։

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան