Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ.

«Վտանգված է հայկական բազմադարյա ներկայությունը Սուրբ քաղաքում». «ՀայաՔվե»

131
Այսօր, 03:12
«Վտանգված է հայկական բազմադարյա ներկայությունը Սուրբ քաղաքում». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Վտանգված է հայկական բազմադարյա ներկայությունը Սուրբ քաղաքում
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խոր մտահոգությամբ է հետևում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի գույքի նկատմամբ աճող սպառնալիքներին։ Իսրայելի պետական իշխանությունների և Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործողությունները վտանգում են հայ համայնքի բազմադարյա ներկայությունը Սուրբ Քաղաքում և խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Հատկապես անհանգստացնող են փորձերը՝ խլելու Հայոց Պատրիարքարանին պատկանող պատմական ու կրոնական նշանակության գույքը, որն անբաժանելի մասն է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քրիստոնեական ժառանգության։
•Հայ համայնքն իր վճռական պայքարով արդեն իսկ բարձրաձայնում է այս անարդարությունը՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դիմելով միջազգային կառույցներին և պահանջելով արդարացի լուծում։ Մենք՝ որպես ազգային միավորում, սատարում ենք այս պայքարին և կոչ ենք անում Հայ Առաքելական Եկեղեցուն, միջազգային կառույցներին և ողջ հայությանը միավորվել՝ պաշտպանելու Երուսաղեմի հայկական ժառանգությունը։ Մենք Հայաստանի Հանրապետությունից պահանջում ենք գործուն միջամտություն, որպեսզի Իսրայելի իշխանությունների կողմից դադարեցվեն Հայոց Պատրիարքարանի ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունները, հարգվեն հայ համայնքի պատմական իրավունքները, և ապահովվի հայկական կրոնական ու մշակութային կառույցների անխաթար գործունեությունը»:

Աղբյուրը`   «ՀայաՔվե»