«Ուկրաինան պատրաստ է համաձայնագիրն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած ձևաչափով». Զելենսկին ափսոսանք է հայտնել Թրամփի հետ վեճի համար
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 4-ին հայտարարել է, որ ափսոսում է փետրվարի վերջին Օվալաձև աշխատասենյակում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած վիճաբանության համար։ X սոցիալական ցանցի իր էջում նա գրել է. «Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ուկրաինան ձգտում է խաղաղության։ Մեզնից ոչ ոք անվերջանալի պատերազմ չի ուզում. Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ վստահելի խաղաղությունը մերձեցնելու համար։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները: Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Մենք պատրաստ ենք արագ աշխատել պատերազմն ավարտելու համար, և մեր առաջին քայլերը կարող են լինել գերիների ազատ արձակումը, օդում կրակի անհապաղ դադարեցումը, հրթիռների, հեռահար անօդաչուների արգելումը, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դադարեցումը, ծովում անհապաղ զինադադարի հաստատումը, եթե Ռուսաստանը նույնը անի։ Այնուհետև մենք ցանկանում ենք շատ արագ անցնել բոլոր հաջորդ փուլերը և ԱՄՆ-ի հետ միասին պայմանավորվել վերջնական ամուր համաձայնության շուրջ։ Մենք իսկապես գնահատում ենք, թե որքան բան է Ամերիկան արել՝ օգնելու Ուկրաինային՝ պահպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Եվ մենք հիշում ենք այն ջրբաժան պահը, երբ նախագահ Թրամփն Ուկրաինային Javelin-ներ տվեց։ Մենք շնորհակալ ենք դրա համար: Ուրբաթ օրը Վաշինգթոնում՝ Սպիտակ տանը, մեր հանդիպումը չանցավ այնպես, ինչպես նախատեսված էր։ Ամոթ է, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ ուղու վրա դնելու: Մենք կցանկանայինք, որ հետագա համագործակցությունը և շփումը կառուցողական լինեն: Ինչ վերաբերում է օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին, ապա Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։ Մենք այս համաձայնագիրը դիտարկում ենք՝ որպես անվտանգության և հուսալի երաշխիքների ամրապնդմանն ուղղված քայլ, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ այն արդյունավետ կաշխատի»։ Աղբյուրը` Վլադիմիր Զելենսկի |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
