«Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, թուրք վարորդները կփոխարինեն նրանց»․ Շիրակ Թորոսյան
![]() «Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, թուրք վարորդները կփոխարինեն նրանց»,- այս մասին այսօր «Արմլուրի»-ի հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ ադրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: «Ցանկացած երկրի բեռնատար, եթե մտնում է Հայաստան և Հայաստանից դուրս եկող ցանկացած բեռնատար, եթե մտնում է այլ երկիր, ստուգվում է։ Խոսքը վերաբերում է հոգեբանական խնդրին, ասենք՝ ադրբեջանցի վարորդի հոգեբանական խնդրին, եթե կա այդ խնդիրը, ապա թուրք վարորդներն այդ խնդիրը չունեն, որովհետև իրենք, միևնույն է, Վրաստանի տարածքով միշտ էլ գալիս են Հայաստան և հայ վարորդները Վրաստանի տարածքով գնում են Թուրքիա, սրա մասին է ընդամենը խոսքը»,- ասել է Թորոսյանը: |
«Ադրբեջանն անհրաժեշտ է բոլոր կողմերին՝ ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Արաբական աշխարհ, Չինաստան». Արա Պողոսյան
7203:06«Նախիջևանը, Արցախը, այժմ արդեն Սյունիքը ՀՀ-ն ոչնչացնելու ծրագրի փուլերն են». Վարդան Ոսկանյան
10501:12«Աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ». Էրդողան
13900:13«Նիկոլից հետո ուսուցիչները կստանան 300,000 դրամ դրույքաչափով աշխատավարձ». Նաիրի Հոխիկյան
89Երեկ, 23:24«Հայ արևմտամետները մնացել են երկու քարի արանքում». Արմինե Օհանյան
131Երեկ, 23:12«Պատերազմն Ուկրաինայում կտրուկ թեժանալու է՝ ընդգրկելով նոր տարածքներ». Դավիթ Կարապետյան (տեսանյութ)
114Երեկ, 22:48