Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ.

«Աշխարհաքաղաքական լճացումը սկսում է ալեկոծվել»․ Վարդան Ոսկանյան

135
Այսօր, 00:12
«Աշխարհաքաղաքական լճացումը սկսում է ալեկոծվել»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցող նկատելի զարգացումները թույլ են տալիս մեծ զգուշավորությամբ, բայց արդեն իսկ ենթադրել, որ նախագահ Թրամփի վարչակազմը նախանշել է «Քիսինջերի հակառակ քաղաքականության» ուղով ընթանալու միտում։

Եթե 1970-ականներին ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Հենրի Քիսինջերը նախաձեռնել էր Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների նորմալացում՝ զգուշանալով Չինաստանի հետ համագործակցության արդյունքում ԽՍՀՄ-ի անվերահսկելի հզորացումից, ապա այժմ Թրամփի վարչակազմը կարծես սկսում է վարել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքական ուղեգիծ՝ զգուշանալով Չինաստան-Ռուսաստան գործակցության արդյունքում Չինաստանի դիրքերի էլ ավելի ամրապնդումից։

Թե ինչպես կընթանան այժմ նախանշվող սաղմնային գործընթացները Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում, դեռևս շատ էլ հստակ չէ, սակայն այն որ վերջին տարիների աշխարհաքաղաքական, պատկերավոր ասած, լճացումը սկսում է ալեկոծվել, միանշանակ է»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան