«Դարձյալ մայրաքաղաքի մի «չալաղաջ» հատված, համեմված կոռուպցիոն ռիսկերով, կկառուցապատվի»․ Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նայում եմ այսօրվա Կասկադին և մտածում, լավ, ինչքա՞ն կարելի է ստել։ Դուք մարդկանց ու՞մ տեղն եք դրել։ Այդ ո՞ր տարածքում եք «Աոկիգահարա» անտառը ստեղծելու… Երևանին նվիրում եք հերթական շիկացող, ահռելի ծավալի քարն ու բետոնը (ըստ իս՝ բազմաշերտ տապանաքարի տեսքով) և խորացնում քաղաքի կենտրոնի ջերմային կղզին, հսկայական վնաս պատճառելով բնակչության առողջությանը։ Բոլորս լսեցինք «Քաղաքապետի 100 երազները» շարքի հերթական հեքիաթի սեղմ բովանդակությունը՝ Կասկադի անտառաշերտը, կանաչապատ հատվածները, ցուցասրահները, համերգասրահները և այլն… Իսկ իրականում, դարձյալ, մայրաքաղաքի մի «չալաղաջ» հատված՝ համեմված կոռուպցիոն ռիսկերով, կկառուցապատվի… Կենտրոնի հարյուրավոր ծառերը դահիճաբար հատեցին և մարսեցին՝ անտեսելով տասնյակ միջազգային փորձագետների եզրակացությունները՝ Քեմբրիջի Քավենդիշ լաբորատորիայից, որը աշխարհին 30 Նոբելյան մրցանակակիր էր նվիրել, մինչև ՅՈՒՆԵՍԿՈ-ի գիտխորհուրդ։ Թիմը տեր է, նախագիծը ստորագրողն էլ միշտ կստորագրի։ Հիմա Կասկադն է… Ամենը հանուն Երևանի և երևանցու»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |
«Կինոարտադրության ոլորտում խորը ճգնաժամ է». Վաչիկ Գրիգորյան
7702:48Արայիկ Հարությունյանը ցուցմունքում նշել է, որ Ադրբեջանի խորքերը հարվածելու որոշումները ևս կայացվել են Հայաստանում
12400:06Արայիկ Հարությունյանը ցուցմունքում նշել է, որ Փաշինյանն իրեն թույլ չի տվել պատերազմը դադարեցնելու մասին նամակ ուղարկել Իլհամ Ալիևին
81Երեկ, 23:54«Վարդան Ղուկասյանի դատական նիստը հետաձգվել է». ԴՕԿ
122Երեկ, 23:30««Օսկար»-ի ընթացքում բեմ է դուրս եկել և հայհոյել». Ռուբեն Մելիքյան
109Երեկ, 23:06«Արտակ Զեյնալյանից ադրբեջանահաճո հայտարարություններ անգամ հիմա չէի սպասում». Նարեկ Մարգարյան
113Երեկ, 22:18