Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ.

Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն դրամ և ներողություն կխնդրի

130
Երեկ, 23:18
Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն դրամ և ներողություն կխնդրի

«Ֆիդելիս» իրավաբանական ընկերությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Եվս մեկ հաղթանակ Էդգար Ղազարյանին վիրավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի դեմ գործով:

Դատարանը, հիմք ընդունելով մեր փաստաբանական թիմի փաստարկներն ու հիմնավորումները, պարտավորեցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից։

Պատգամավորը անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ:
Միաժամանակ Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: