Իլհամ Ալիևը Էրդողանի հրավերով վաղը կայցելի Թուրքիա
1334
Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 19:19
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կայցելի Թուրքիա, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ալթունը նշել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ընթացիկ տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները։ Միաժամանակ մտքերի փոխանակում տեղի կունենա այն քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Բացի այդ, այցի շրջանակներում տեսահոլովակի միջոցով տեղի կունենա «Իգդիր-Նախչըվան» գազատարի բացման արարողությունը, որի հիմքը դրվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
