Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

«Պատգամավորին ինֆորմացիա չտրամադրող պաշտոնատար անձը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ Հովհաննես Խուդոյան

82
Այսօր, 18:24
«Պատգամավորին ինֆորմացիա չտրամադրող պաշտոնատար անձը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ Հովհաննես Խուդոյան

«Դատարանից սպասելիքները համապատասխանում են հայցադիմումին․ ինչ հայցադիմում ներկայացրել ենք, ինչպիսի պահանջ ներկայացրել ենք, սպասում ենք պահանջի բավարարմանը։ Պահանջի բավարարումը նշանակում է՝ ճանաչվում է, որ նման գործելակերպն իրավաչափ չէ»,- այս մասին ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ այսօր Վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունը։ Այս հայցով պատգամավորները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

Անդրադառնալով հարցին, թե պատգամավորները մի դեպքում որպես պատգամավոր էին դիմել ԱԳՆ, մյուս դեպքում՝ որպես քաղաքացիներ, Խուդոյանն արձագանքեց․ «Ինձ համար այդ տարանջատումը հասկանալի չէ, որովհետև պատգամավորը ֆիզիկական անձ է, և աշխատանքային ժամից հետո չի դադարում պատգամավոր լինելուց՝ համապատասխան իրավունքներով ու պարտականություններով»։
Փաստաբանի դիտարկմամբ՝ պատգամավորն այս դեպքում նաև լրացուցիչ ինֆորմացիա ստանալու իրավունք ունի, որը պետական գաղտնիքն է․ «Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, ով պատգամավորին մերժում է, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- ընդգծեց Խուդոյանը՝ հավելելով, որ այս ընթացքում պատգամավորները դարձյալ կդիմեն ԱԳՆ՝ տեղեկատվություն ստանալու։

«Պատագամավորին ինֆորմացիա չտրամադրող պաշտոնատար անձը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ Հովհաննես Խուդոյան