Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

«Հայ գերիների խոշտանգման մասով ի՞նչ եք արել». Թագուհի Թովմասյանը՝ Եղիշե Կիրակոսյանին

152
Այսօր, 16:36
«Հայ գերիների խոշտանգման մասով ի՞նչ եք արել». Թագուհի Թովմասյանը՝ Եղիշե Կիրակոսյանին

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում դիմելով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, անդրադարձավ Բաքվում հայ գերիների նկատմամբ խոշտանգումներին. «Կխնդրեմ ներկայացնել միջազգային հարթակներում ձեր կատարած աշխատանքը: Խոշտանգման մասով ի՞նչ եք արել»,- ասաց նա: ««Դատավարությունների» մասով դեռ 2023-ին միջպետական գանգատ էինք ներկայացրել, դրանից հետո ամբողջական գանգատ ենք ներկայացրել, որը ներառում է նաև այս կտորը: Ունենք կիրառած միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որի շրջանակներում պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում պահվող անձանց առողջական վիճակի ու պահման պայմանների վերաբերյալ: Վերջին տվյալները փետրվարի սկզբին ենք ստացել ու փոխանցել հարազատներին: Մամուլում հետևում ենք լուսանկարներին, տեսանյութերին և ուսումնասիրում, ներկայացնում Եվրոպական դատարանի ուշադրությանը»,-արձագանքեց Կիրակոսյանը:

Թագուհի Թովմասյանը դիմում է Եղիշե Կիրակոսյանին