«Ամրագոտին չկապելու կամ հեռախոսով խոսելու դեպքում 1 միավորը դառնում է 1․5». Արմեն Խաչատրյան
![]() Խորհրդարանը քննարկում է մի խումբ ՔՊ-ականների կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: «Տուգանային 9 միավորի փոխարեն կսահմանվի 13 միավոր, միաժամանակ խստացվում են այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերվում են անվտանգությանը»,- նշել է հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը: «Կնշեմ այն յոթ իրավախախտումները, որոնց դեպքում բալերի թեթև բարձրացում է արվել, որպեսզի համարժեքությունը պահվի 13 բալի. դա՝ ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտումն է. մեկ անգամ արձանագրվելուց հետո եթե կրկին անում է, 3 բալ հանվում է նրա բալային համակարգից: Մյուսը, ամրագոտիների 1 տուգանային միավորը դառնում է 1.5, հեռախոսով օգտվելու դեպքում՝ 1 միավորը դառնում է 1.5, բաժանարար գոտի հատելը՝ 2 միավորը դառնում է 3, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը՝ 3 միավորը դառնում է 4, ոչ սթափ վիճակում վարելը՝ 4 միավորի փոխարեն դառնում է 5, և ծխախոտի օգտագործման դեպքում 1.5 բալը փոխարինվում է 2-ով: Մնացած 20 իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել»,- ասել է Խաչատրյանը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
