Միքայել Մինասյանի գործով ևս երեք մեղադրյալի քրեական վարույթն ուղարկվել է դատարան
![]() ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են․ «Դատախազը 2025 թվականի փետրվարի 19-ին իրավասու դատարան է հանձնել Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ մեղադրվող ևս երեք անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի, Տ.Ե.-ի, Մ.Վ.-ի և այլ անձանց հետ համատեղ, հանցավոր կազմակերպության կազմում, Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ և այլ անձանց օժանդակությամբ, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով իրականացրել են ապօրինի գործունեություն: Բացի այդ, Մ.Մ.-ն, ՀՀ ռեզիդենտ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածության շրջանակներում, պատրաստակամություն է հայտնել իրեն պատկանող SAMTELL կազմակերպությանն առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դիմաց, օգտագործել իր՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպան, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը: Արդյունքում՝ արգելված գործունեությունը թաքցնելու նպատակով ստեղծված ոչ ռեզիդենտ կազմակերպության հայաստանյան հաշիվը համալրվել է 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամով, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարով, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլիով և 1700 եվրոյով: Վերոնշյալ գործունեության հետևանքով՝ ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից պետությանը պատճառվել է չվճարված հարկերի տեսքով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 504 միլիոն 382 հազար ՀՀ դրամի վնաս: Ապօրինի գործունեություն իրականացնելու համար ստեղծված կազմակերպության հաշվեհամարին 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից փոխանցված, ինչպես նաև Մ.Մ.-ի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ մուտքագրման գործարքների արդյունքում գոյացած վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով գումարները՝ 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամը, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարը, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլին և 1700 եվրոն, նույն ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ կանխիկացվել են Մ.Մ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից: Դրանց մի մասը մի շարք անձանց կողմից կանխիկ մուտքագրվել և միախառնվել է Մ.Մ.-ի հետ փոխկապակցվածություն ունեցող մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ֆինանսական միջոցներին: Այնուհետև, ընկերություններից մեկը՝ ի դեմս հիմնադիր և տնօրեն Բ.Ս.-ի, գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի, ստացված միջոցները միախառնելով այդ ընկերության հաշվին ստացված՝ ընկերության օրինական գործունեությամբ չհիմնավորվող և հանցավոր ծագում ունեցող մյուս գումարների հետ, 11 միլիարդ 154 միլիոն 994 հազար ՀՀ դրամ ներդրել է «Վելոֆիրմա» ՍՊ ընկերությունում («Double Tree by Hilton» հյուրանոց)՝ վերջնարդյունքում օրինականացնելով հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Մ.Մ.-ն և Լ.Ա.-ն, հանդիսանալով 2012 թվականի դեկտեմբերի 17-ին պետական գրանցում ստացած՝ վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերության փաստացի ղեկավարը և պատասխանատուն, կազմակերպել են հանցավոր կազմակերպության մասնակիցներ՝ 2014 թվականի նոյեմբերի 18-ից ընկերության տնօրեն Տ.Ե.-ի, ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 396 միլիոն ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում խեղաթյուրված տվյալներ ներառելը: Մասնավորապես՝ Մ.Մ.-ն, հանդիսանալով վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերության փաստացի ղեկավարը, ընկերության գործունեության փաստացի պատասխանատու Լ.Ա.-ի հետ միասին, տիրապետելով ընկերության՝ 2019 թվականի ընթացքում հարկվող շահույթի իրական տվյալներին, հանձնարարել են ընկերության տնօրեն Տ.Ե.-ին և գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ին՝ հարկային մարմին ներկայացնել խեղաթյուրված տվյալներ, խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց, և ղեկավարել են նշված հանցանքի կատարումը: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով՝ Տ.Ե.-ն և Ա.Մ.-ն, պատասխանատու լինելով Կապռեկո» ՓԲ ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու և օրենքով նախատեսված մի շարք այլ պահանջները պահպանելու համար, վերոնշյալ ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հետ 2014 թվականի նոյեմբերի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին՝ 2017 թվականի հունվարի 17-ին կնքված համաձայնագրի հիման վրա՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից ստացել են 1 միլիարդ 980 միլիոն ՀՀ դրամ կանխավճար՝ տվյալ տարվա ընթացքում վառելիք մատակարարելու նպատակով: Վերոնշյալ համաձայնագրի կնքումից հետո ստացված 1 միլիարդ 980 միլիոն դրամի արդյունքում գոյացած 396 միլիոն ՀՀ դրամ շահութահարկը չվճարելու նպատակով, Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի կազմակերպմամբ, Տ.Ե.-ն և Ա.Մ.-ն ապրանքի մատակարարման համաձայնագրով նշված ընկերության հաշվին փոխանցված վերը նշված գումարը վերափոխել են փոխառությամբ տրամադրված գումարի, որից հետո, խախտելով Հարկային օրենսգրքի 53-րդ և 104-րդ հոդվածների պահանջները, 2018 և 2019 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկում մտցրել են խեղաթյուրված տվյալներ: Դատախազը 2025 թվականի փետրվարի 19-ին հաստատել է Տ.Ե.-ի, Ա.Մ.-ի և Մ.Վ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան»: |
«Երևանում 10 ժամվա ընթացքում կես ամսվա նորմայի չափով ձյուն է տեղացել»․ Գագիկ Սուրենյան
4322:54Հերթական դատավարության ժամանակ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել
5322:42Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր
5822:36«Քրեական վարույթով անցնող Բեգոյանին Մարությանն աշխատանքից ազատել էր, Ավինյանը վերադարձրել է»․ Պեդրո Զարոկյան (լուսանկար)
6822:30Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
7622:24««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով»․ Գեղամ Ասատրյան
5822:18