«Հռոմի պապը, հնարավոր է, հրաժարական տա». Կարդինալ Ռավազի
1190
Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ., 15:38
![]() Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարական տալ առողջական պատճառներով, Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազին։ 88-ամյա պոնտիֆիկոսը վերջերս հոսպիտալացվել էր, նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել։ Հնարավոր հրաժարականի մասին հարցին Ռավազին պատասխանել է՝ «Ես այդպես եմ կարծում»: Նրա խոսքով՝ Ֆրանցիսկոսը որոշում կկայացնի ինքնուրույն, գուցե խորհրդակցելուց հետո, սակայն վերջնական որոշումը նրանն է։ Միևնույն ժամանակ, կարդինալը նշել է, որ պոնտիֆիկոսը մտադիր է պաշտոնավարել մինչև Քրիստոնեության հոբելյանական տարվա ավարտը, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նշվում է 2025 թվականին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
