Երևան`   +30 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Զելենսկին կարող է «փրկել հարաբերությունները» Թրամփի հետ՝ ընդունելով հողային մետաղների գործարքը». #Politico

1251
Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ., 16:26
«Զելենսկին կարող է «փրկել հարաբերությունները» Թրամփի հետ՝ ընդունելով հողային մետաղների գործարքը». #Politico

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է «փրկել հարաբերությունները» ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ՝ ընդունելով ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը, գրում է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Թրամփի «կոշտ հարձակումները» շրջադարձ չեն դեպի Ռուսաստան, այլ ավելի շուտ կապված են 500 միլիարդ դոլար արժողությամբ գործարք կնքելու փորձերին Կիևի արձագանքի հետ: Թրամփի վրա հարձակումները միայն կրակի վրա յուղ են լցնում»,- ասել է անանուն աղբյուրը։