Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է»․ ԴՕԿ

210
Երեկ, 16:12
«Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է»․ ԴՕԿ

Ինչպես հայտնել էինք՝ «USArmenianews» լրատվական կայքը տեղեկացել էր, որ, երեկ՝ փետրվարի 20-ին, երեկոյան, «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է (ունեցել է սրտի խնդիր և արյան բարձր ճնշում) և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

«ԴՕԿ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ գրելով․ «Տեղեկացնում ենք, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է։ Մանրամասները կհայտնենք ավելի ուշ»։