Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Ալիևը ջանք չի խնայում Թրամփի վարչակազմի հետ լուրջ կապեր հաստատելու համար». Արմեն Պետրոսյան

275
Այսօր, 00:24
«Ալիևը ջանք չի խնայում Թրամփի վարչակազմի հետ լուրջ կապեր հաստատելու համար». Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ մի շարք աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ Իլհամ Ալիևը ջանք ու եռանդ չի խնայում՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բովանդակային լուրջ կապեր հաստատելու համար։
Այս հարցում Բաքվի վարչակարգի առաջնային գործընկերը Իսրայելի բարձրագույն իշխանություններն են՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ում հրեական լոբբիստական խմբերը։ Որոշակիորեն փորձ է արվում օգտագործել նաև Թուրքիայի հնարավորությունները։
Ամենայն հավանականությամբ, Ալիևի նպատակն է Հայաստանի, Վրաստանի օրինակով ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ որևէ փաստաթղթի ստորագրումը...»:

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան