Քրեականներն ու իրավապահները հավասարապես ջանում են ապահովել ՔՊ-ի հաղթանակը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու ընտրությունների ֆոնին Փարաքար խոշորացված համայնքի արտահերթ ընտրությունները կարծես երկրորդ պլան են մղվել: Սա փաստում է նաև թեկնածուների թիվը: Թեև Գյումրիում տարբեր ուժեր ու քաղաքական դեմքեր են քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրել, Փարաքարում հիմնական թեկնածուները երկուսն են․ մեկը ՔՊ-ից Լյուդվիգ Գյուլնազարյանն է, ով 2024 թվականին՝ սկանդալային միջադեպի էպիկենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական էր ներկայացրել, մյուս թեկնածուն ընդդիմադիր Վոլոդյա Գրիգորյանն է «Ապրելու երկիր» կուսակցությունից: Բարձրացված աղմուկից հետո նա հրաժարական տվեց, և երբ ՔՊ-ն մի քանի հարյուր քաղաքացիների մեջ նոր փրայմերիզ (ներկուսակցական ընտրություններ) կազմակերպեց, Լյուդվիգ Գյուլնազարյանը այս տարվա հունվարին վերընտրվեց որպես ՔՊ թեկնածու: Տեղեկանում ենք, որ ինչպես Գյումրիում, այնպես էլ Փարաքարում ՔՊ-ն դիմել է քրեական դեմքերին, մեծահարուստներին իրենց հաղթանակն ապահովելու համար: Նրանց են միացել նաև իրավապահները, որոնք փետրվարի 6-ին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած կրակոցների և սպանության գործով հիմնականում թիրախավորում և կալանավորում են ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցներին՝ կոտրելով սկսված պայքարը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Փաշինյանը որոշել է, որ պետք է սահմանի, թե ինչ է հայ ազգը»․ Նարեկ Գալստյան
12101:36«Իրական Հայաստանը Ալենի ախպերն է, կոկորդիլոսագետի քեռին է, Ավինյանի հերն է»․ Սևակ Հակոբյան
14300:42«Ալիևը ջանք չի խնայում Թրամփի վարչակազմի հետ լուրջ կապեր հաստատելու համար». Արմեն Պետրոսյան
14000:24Թրամփը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա․ #LePoint
227Երեկ, 23:57«Իրականացվում է հայերի թվի նվազման և օտար տարրերի ավելացման քաղաքականություն»․ Արմեն Այվազյան (լուսանկար)
151Երեկ, 23:42«Հանցախումբը սեփական նախաձեռնությամբ արագացնում է իր դեմ պայքարը»․ Էդգար Ղազարյան
138Երեկ, 23:30