«Քննիչն ու դատախազը հայտնվելու են մեղադրյալի աթոռին՝ իրենց հետ բերելով Նիկոլ Փաշինյանին». Էդգար Ղազարյան
![]() «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի աթոռին: Վստահ եմ, որ իրենք իրենց հետ դատարան կբերեն Նիկոլ Փաշինյանին, Վահե Գրիգորյանին, ՍԴ բազմաթիվ դատավորների՝ մեղադրյալի կարգավիճակում»,- լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով իր դեմ նախաձեռնված քրեական վարույթին: «Ես ինքս միացել եմ 5 իրավապաշտպաններին, ոչ թե ինձ պաշտպանելու, այլ խոսքի արժեքը, խոսքի իրավունքը պաշտպանելու, մեր երկրի օրինականությունն ու սահմանադրականությունը պաշտպանելու և մարդու իրավունքները պաշտպանելու համար»,- նշեց Ղազարյանը։ Նա նաև ընդգծեց, որ սա իր դեմ իրականացվող գործողություն չէ։ «Ես ուղղակի թիրախավորվել եմ այս գործընթացում, և ինքս միացել եմ այդ գործի պաշտպանույթանը: Ոչ մի մարդ չի կարող Հայաստանում խոսք ասելու համար պատժվել, բացի նրանցից, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին, որոնք իրականացրել են պետական դավաճանություն: Այ իրենք պետք է պատժվեն իրենց խոսքի համար»: |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
