«Ըստ չհերքված լուրերի` պաշտոնանկ է արվել Շիրակի մարզպետը». Դերենիկ Մալխասյան
79
Այսօր, 21:42
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի արժանապատիվ քահանաները կազմակերպեցին տեղի ՔՊ-ական ջոջերի քաղաքական հոգեհանգիստը Ըստ չհերքված լուրերի՝ պաշտոնանկ է արվել Շիրակի մարզպետը։ Առանց որևէ անանուն աղբյուրների օգնության կարելի է վստահաբար ասել, որ Առուշանյան Դավիթի պաշտոնազրկումն ուղիղ կապ ունի Գյումրու Սբ Աստվածածին եկեղեցում Նիկոլի կազմակերպած խայտառակ «պատարագի» հետ։ Նիկոլն էլ է խոստովանել, որ այդ պատարագին Կաթողիկոսի անունը զեղչելու համար օգտագործվել են անգամ ԱԱԾ-ականները։ Այսինքն, ամբողջ պետական ապարատը լծված է եղել պատարագի տեքստ խմբագրելու գործին, բայց այդպես էլ չեն կարողացել Շիրակի թեմում մի Հուդա հոգևորական գտնել։ Ենթադրում եմ, որ Առուշանյան Դավիթը Նիկոլին վստահեցրել է, թե շեֆ, խնդիր չկա, հաստատ մի քահանա մեզանով կանենք, առավել ևս որ Նիկոլի քաղաքական գաղափարները կիսող հոգևորական կա։ Բայց նույնիսկ այդ քահանան իրեն արժանապատիվ պահեց՝ առաջնորդվելով Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն սկզբունքով։ Ու դեկտեմբերին 7-ին կեղծ պատարագին ստիպված էին բավարարվել շրջիկ քահանայի ծառայություններով ու խայտառակվել։ Շիրակի ամբողջ հոգևոր դասը միաձայն մերժեց նիկոլական աղանդն ու հուդա եպիսկոպոսներին։ Դրան գումարած՝ պատարագից հետո գյումրեցիները ամոթանքների տարափ տեղացին ՔՊ-ական պատգամավորների ու հուդա եպիսկոպոսների վրա։ Դե Նիկոլն էլ, բնականաբար, պետք է պատժեր Շիրակի ՔՊ-ական ջոջերին՝ մեկին պաշտոնից զրկելով, մյուսին՝ կերակրատաշտից և այլն։ Բա մարդը 10 եպիսկոպոս է հուդայության դրդել, բայց Շիրակի ՔՊ-ական ամբողջ թիմը մի քահանայի չի կարողացել ստիպել, համոզել, որ մի նախադասություն չասի։ Այս համատեքստում առաջինը տապալվեց Շիրակի մարզպետը։ Կճոյանին կողքը նստեցնելուց հետո, Գյումրիում Նիկոլը երկրորդ անգամ տապալվեց հակաեկեղեցական պայքարի ընթացքում։ Ու հայտնվեց փակուղում։ Այդ պատճառով ժողբաստիոնի վարիչը ափերից դուրս է եկել ու կարելի է սպասել աներևակալեյի կեղտոտ քայլերի»։