«ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում 52 գրադարան է փակվել». Դերենիկ Մալխասյան
67
Այսօր, 20:18
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների «ջարդ» է կազմակերպվել՝ 52 փակված գրադարան Շիրակի մարզպետարանին նոյեմբերի 28-ին հարցում ենք ուղրակել, պահանջելով տեղեկատվություն այն մասին, թե 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը Շիրակի մարզի տարածքում ըստ համայնքների որքա՞ն գրադարաններ են փակվել կամ դադարեցրել գործունեությունը։ Շուրջ 20 օր տևած մտորումներից ու ճշտումներից հետո, մարզպետարանից պատասխան ենք ստանում, որից կարելի է հետևություն անել, որ 2018-25 թվականների ընթացքում Շիրակում գրադարաննրի ջարդ է կազմակերպվել։ Այսպես ԱՆԻ խոշորացված համայնքում փակվել են Գուսանագյուղ, Ջրափի, Աղին, Լանջիկ, Իսահակյան, Ձորակապ, Քարաբերդ բնակավայրերի գրադարանները։ ԱՐԹԻԿ համայնքում գրադրաններ են փակվել Մեղրաշեն, Գետափ, Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Վարդաքար, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերում։ ԱԽՈՒՐՅԱՆ համայնքից տեղեկացնում են, որ 35 բնակավայրերից ընդամենը 7-ում է գրադարան գործում։ Մնացած 28 բնակավայրերում գրադրանները փակվել են կամ գոյություն չեն ունեցել։ Պատասխանից պարզ չէ, թե քանի գրադարն է փակվել, քանիսը ընդհանարպես գոյություն չեն ունեցել։ Քանի որ հստակ հարց է ուղղել, թե քանիսն են փակվել, ուստի պատասխանը ուղիղ եմ հասկանում, որ 28 համայնքում փակվել են։ Հանրագումարով ստացվում է, որ 2018-25 թվականներին Շիրակի մարզում փակվել է 52 գրադարան։ «Կրթվելը նորաձև է», «կրթվեք, որ լավ աշխատանք ունենանաք» ու նմանատիպ այլ ջրիկ լուզունգներով փիարվող իշխանությունը, գետնի վրա իրականում խրախուսում է ուղիղ հակառակը։ Նման քաղաքականությունը ոչ այլ ինչ է քան գյուղական բնակավայրերում խրախուսել անկրթությունն ու անգրագիտությունը։ Ու այս ամենի ֆոնին տեղեկանում ենք, որ Փաշինյան Նիկոլը 3 միլիարդ դրամ պարգևավճար է բաժանել իրեն հավատարիմ չինովնիկներին։ Շիրակում փակվող դպրոցներին առանձին կանդրադառնամ։ Լուսանկարում Գուսանագյուղի գրադարանի վիճակն է 2019թ-ին»: