Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

«Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հերթական թերլիցքավորման դեպքը. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը

70
Այսօր, 20:24
«Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հերթական թերլիցքավորման դեպքը. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք հետևյալ հասցեում․ ք․ Երևան, Լենինգրադյան 48
Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։