Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Գերագույն փնթին խոսել է պետական հիգիենայից». Էլիզա Առաքելյան

143
Այսօր, 02:06
«Գերագույն փնթին խոսել է պետական հիգիենայից». Էլիզա Առաքելյան

Օգտատեր Էլիզա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերագույն փնթին խոսել է պետական հիգիենայից:
Մարդ, որը չունի՝
*անձնական հիգիենա,
*ուտելու էթիկա,
*խոսքի հիգիենա,
*հագնվելու էթիկա,
*նիստ ու կացի էթիկա,
*ընտանեկան հիգիենա,
*հարգանքի և ինքնահարգանքի հիգիենա,
*մտայնության հիգիենա,
*արտաքին դաշտում շփման հիգիենա,
*առհասարակ, շփման հիգիենա,
և այլն, և այլն, այսինքն՝ ինքն իր անձով, կեցվածքով և կերպարով ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ տարր է, հիմա էլ անցել է բոլորին պետական հիգիենա սովորեցնելուն:
Նիկոլ Փաշինյան
Լսի′ր, փնթիփարա′խ,
«նիկոլ» և «հիգիենա» բառերը հականիշներ են, ինչպես նաև՝
նիկոլ և պետություն,
նիկոլ և պետականություն,
նիկոլ և ինքիշխանություն,
նիկոլ և ժողովրդավարություն,
նիկոլ և հայրենասիրություն,
նիկոլ և ընտանիք,
նիկոլ և արդարադատություն,
նիկոլ և ճշմարտախոսություն
և, առհասարակ, բոլոր այն բառերը, որոնք կարգի, օրենքի, բարոյահենքության և առաքինության մասին են,
քանի որ քո անունին հոմանիշվում են
հակահայկանություն,
հակապետականություն,
ստախոսություն,
սանձարձակություն,
վայրահաչություն,
բարոզրկություն,
դավաճանություն,
թշնամասիրություն,
ստորություն,
սրիկայություն,
բառերը, և, առհասարակ, բոլոր այն բառերը, որոնք անբարոյության, ճղճմության, թշվառության, ստորաքարշության, քինախնդրության և փոքրոգության մասին են:
Այս գրառումը տպիր ու պահիր ծոցագրպանումդ, որ, վստահ եմ, հաճախ նույնպես կեղտոտ է, քանի որ մարդու ամբողջական կենսահիգիենան կապ չունի նրա պաշտոնի հետ, այն մարդու գլխում է, իսկ քո գլխում, ամբողջ աշխարհը գիտի, մի մեծ կենտրոնացված աղբավայր է, որտեղից էլ սկիզբ առան մեր պետությանը համակած պատերազմները, աղետները, քաոսը և հստակ տեսանելի կործանումը»:

Աղբյուրը`   Էլիզա Առաքելյան