«Փաշինյանը վախենում է խոսքից, դրա համար Էդգարին փորձում է սահմանափակել». Նարեկ Սամսոնյան
![]() «Սա մեծ շղթայի շարունակությունն է, որը ընդամենը մի բանի մասին է, որ այս մարդը՝ Նիկոլը վախենում է խոսքից: Խոսքն իր միակ թշնամին է դարձել, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դատավարությանը: «Իմ կարծիքով՝ Էդգարին հիմա բռնում են՝ հաշվի առնելով նաև, որ լինելու է որևէ լուրջ շարժում: Նիկոլը լավ գիտի, որ ինքը ռեյտինգ չունի: Իշխանություն կորցնող ցանկացած մարդու վերջին հանգրվանը խոսքից վախենալն է, դրանից հետո արդեն իշխանության կորուստն է գալիս»,- նշեց Սամսոնյանը և ընդգծեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսքից վախենալ, նշանակում է նրա վիճակը շատ կրիտիկական է: «Փաշինյանը վախենում է խոսքից, դրա համար հիմա Էդգարին փորձում է սահմանափակել»,- հավելեց Սամսոնյանը: |
«Քաղաքապետարանը վերածվել է համակարգային մոնստրի». Վահրամ Մարտիրոսյան
9603:06«Ինչպե՞ս կարելի է ոստիկաններին ժամերով կանգնեցնել փողոցում ու չլուծել զուգարանի հարցը»․ Զառա Հովհաննիսյան
11602:12«Շինծու գործերով մարդկանց լռեցնելու պրակտիկան պետք է դատապարտվի»․ Արամայիս Աղաբեկյան
14501:18«Որտե՞ղ են ՔՊ-ականների նկատմամբ քրգործերը»․ Էլինար Վարդանյան
12401:12«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ»․ Արման Թաթոյան
13000:36«Ներքին ձայնս հուշում է, որ այս սև գործը հանձնարարվելու է Մասիս Մելքոնյանին»․ Ռուբեն Մելիքյան
13300:30