Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Սա Նիկոլի գիծն է՝ Հայաստանը բաժանել. գլխավոր սադրիչը ուղարկել է մնացած սադրիչներին». Իշխան Սաղաթելյան

91
Այսօր, 18:18
«Սա Նիկոլի գիծն է՝ Հայաստանը բաժանել. գլխավոր սադրիչը ուղարկել է մնացած սադրիչներին». Իշխան Սաղաթելյան

«Շատ ողջունելի է մեր հայրենակիցների այսպիսի մասնակցությունը: Սրանով շատ պարզ իրենց աջակցությունն են հայտնում Վեհափառին և Սուրբ Առաքելական եկեղեցուն»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ սադրանքներ լինեն, նա պատասխանեց. «Մեր կողմից չի լինելու, բայց, բնականաբար, մենք պաշտպանելու ենք: Դե դրա համար են եկել սադրիչները: Գլխավոր սադրիչը ուղարկել է մնացած սադրիչներին, էս ա, Հայաստանը այ սենց բաժանել են: Սա Նիկոլի գիծն ա, որ քաշել են՝ այն կողմում հակահայ, եկեղեցու դեմ պայքարող, թրքահպատակ մարդիկ են, մի կողմում էլ մարդիկ են, որոնք ընդամենը պաշտպանում են իրենց եկեղեցին»:

«Կանգնելու ենք այստեղ ու թույլ չտանք սադրիչներին թիրախավորել, հարձակվել մեր եկեղեցու վրա»,- հավելել է Սաղաթելյանը:

«Սա Նիկոլի գիծն է՝ Հայաստանը բաժանել. գլխավոր սադրիչը ուղարկել է մնացած սադրիչներին». Վազգեն Սաղաթելյան