Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

«Իրանի ժողովրդին սպանողները Թրամփն ու Նեթանյահուն են»․ Խալիլ Շիրղոլամի

65
Այսօր, 12:42
«Իրանի ժողովրդին սպանողները Թրամփն ու Նեթանյահուն են»․ Խալիլ Շիրղոլամի

«Իրանի ժողովրդին սպանողները հենց պարոն Թրամփն ու Նեթանյահուն են»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանԽալիլ Շիրղոլամին՝ շարունակելով․ «Կա նաև, այսպես ասած, անկում ապրած կերպար, ով 60 տարի Իրանում չի եղել, սակայն վստահ է, որ կարող է վերադառնալ Իրան և կառավարել երկիրը... Այն հանցագործը, որի ձեռքերին է Գազայի զոհերի, ինչպես նաև հուլիսին Իրանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սպանվածների արյունը, հիմա հայտարարություններ է անում, որ աջակցում է և կօգնի Իրանի ժողովրդին։ Պարոն Թրամփը, ով հեղինակն է Իրանի դեմ ամենադաժան պատժամիջոցների, խոսում է Իրանի ժողովրդին աջակցելու մասին։ Նա հայտարարել է, որ ռազմական քայլերի կդիմի, եթե Իրանի կառավարությունը կրակի ժողովրդի վրա․ Իրանի կառավարությունն իր ժողովրդին չի սպանում»:

Հայաստանում Իրանի դեսպանի մամուլի ասուլիսը