Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով

1079
Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ., 13:12
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով

Դելիում օդի խիստ աղտոտվածության հետևանքով առաջացած խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 250 չվերթ, հաղորդում է Hindustan Times-ը։

Նշվում է, որ բացի դրանից՝ վատ տեսանելիության պատճառով չեղարկվել է նաև 22 չվերթ։

Վերջին տվյալների համաձայն՝ Դելիում օդի որակի ինդեքսը կազմում է 358, ինչը վկայում է աղտոտվածության վտանգավոր մակարդակի մասին։

Տեղական իշխանությունները ձեռնարկել են արտակարգ միջոցներ. դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման, իսկ որոշ աշխատողներ՝ հեռավար աշխատանքի։