Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Էդգարին մեղադրանք ներկայացվեց, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում»․ Ռուբեն Մելիքյան

303
Երեկ, 21:30
«Էդգարին մեղադրանք ներկայացվեց, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուրս եկանք քննչականից։ Էդգարին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Շուտով՝ հրատապ լայվ»։

Ավելի վաղ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր էջում գրել էր․ «Այսօր երեկոյան կրկին անգամ հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Անկեղծ ասած չեմ կարողանում մտաբերել, թե ինչ ծանր հանցագործություն եմ գործել, որ հրատապ կարգով որոշել են վատ եղանակային պայմաններում, ոչ աշխատանքային ժամին ինձ հրավիրել հարցաքննության»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան