«Փաշինյանը հետագայի համար ունի մշակած քայլեր, ընդ որում՝ տարբեր սցենարներ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է փորձարկում, թե որքան է Մայր Աթոռի հանրային պաշտպանության մոբիլիզացիոն օպերատիվ ռեսուրսը: Հետևաբար, այսօր Մայր Աթոռում մարդաշատության գործակիցը՝ բարձր, թե ցածր, նրա համար կլինի թերևս վերլուծության նյութ, հետագա քայլերի հարցում: Ես վստահ եմ, որ Փաշինյանը հետագայի համար ունի մշակած քայլեր, ընդ որում՝ տարբեր սցենարներ: Այստեղ սակայն, կրկնեմ բազմիցս արտահայտած այն միտքս, որ ՀԱԵ պաշտպանության հարցը գլոբալ հարց է, ըստ այդմ միայն հանրային «գիծը» չի կարող դրա համար լինել բավարար: Այն կարող է լինել պաշտպանական մի ռեսուրս, սակայն չափազանց կարևոր է, որպեսզի ՀԱԵ մարտահրավերների հակազդման գործում ապահովվի բովանդակային-կոնցեպտուալ գիծը՝ Հայաստանի հանրապետություն-ՀԱԵ փոխհարաբերության, համադրված, համակարգված «այցեքարտի ձևավորման ուղղությամբ, որը անխուսափելի անհրաժեշտություն է համաշխարհային նոր կարգի ձևավորման այս պատմական բարդ շրջափուլում: Կարծիքս արտահայտել եմ շատ անգամ. Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է այդ առումով իր «այցեքարտը»՝ ՀԱԵ, որն ամբողջապես ենթակա է «Իրական Հայաստան» իր այսպես կոչված գաղափարախոսությանն ու փիլիսոփայությանը: Նա ներկայացրել է նոր աշխարհակարգի սեղանին իր այդ «այցեքարտը», որը դերակատարների մի զգալի մասի մոտ արժանացել է հավանության, աջակցության, անգամ խրախուսանքի, որովհետև այդ «այցեքարտը» կազմված է աշխարհաքաղաքական խոշոր բեվեռներից մեկի քիմքին ամբողջապես համապատասխան: Պետք է ձևավորվի և ձևակերպվի համաշխարհային առաջարկ, այսպես ասած այլընտրանքային այցեքարտ Հայաստանից՝ ՀՀ-ՀԱԵ փոխհարաբերության առանցքով: Դա քաղաքական և քաղաքակրթական աշխատանք է, որը եկեղեցու պաշտպանության հարցում ունի գուցե նվազ վիզուալ և էպատաժային դրսևորում, սակայն՝ թերևս ամենից ֆունդամենտալ նշանակություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
