«Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին». Կարեն Վրթանեսյան
85
Այսօր, 01:36
Ռազմական Փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «10 ԿԵՏ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ ԵՎ 1 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ❶ Նախ՝ «նիկոլահար» 10 եպիսկոպոսներից և ոչ մեկը հրապարակավ, իր դեմքով, իր անունից կոչ չէր արել, փոխարենը իրենց անունից ինչ-որ հայտարարություն էին տարածել նիկոլական լրատվամիջոցները։ Սա նշանակում է, որ շատ լավ հասկացել են, որ իրենց այդ կոչը հանցավոր է։ ❷ Կարծիքներ լսեցի, թե սա նիկոլենց համար գուցե «մարտով հետախուզություն» էր։ Չեմ կարծում, որ այդպես է. նիկոլենք եկել էին ոստիկանական շատ մեծ ռեսուրսով, նաև մարզերից էին կազմակերպված խմբերով մարդիկ բերել։ Բնականաբար, ոչ թե «10 նիկոլահարների» կոչով էին եկել, այլ Նիկոլի ցուցումով։ ❸ Այսօրվա գործողության չհայտարարված նպատակներից մեկը կարող էր լինել Եկեղեցու ակտիվ աջակիցներին սադրելն ու ձերբակալելը։ Համենայն դեպս, ոստիկանությունն առնվազն 2 հատուկ մեքենա էր բերել ձերբակալվածների համար («воронок» կոչվածներից)։ ❹ Գործողությունը մշակել էին 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Եռաբլուր ներխուժելու գործողության ոճով. օրինակ՝ նիկոլականների մի մասը փոքր խմբերով ցրված էր Եկեղեցու աջակիցների մեջ (խոսակցություններից կարելի էր հասկանալ, թե ովքեր էին) + մի քանիսին ճանաչողներ եղան։ Դրան գումարած նաև քաղաքացիական հագուստով օպերներ կային (ոմանց նույնպես ճանաչեցին իմացող մարդիկ)։ Կարծում եմ, որ ինչպես և 2020 թվականին Եռաբլուրում, պատրաստվում էին ինչ-որ պահի թիկունքից հարձակվել, բայց, ամենայն հավանականությամբ, հրաման այդպես էլ չստացան։ ❺ Իսկ հրաման չստացան այն պատճառով, որ, այնուամենայնիվ, Եկեղեցու և Վեհափառի աջակիցներով իրենցից շատ էինք։ Եվ հենց այդ պատճառով էլ սահմանափակվեցին մանր-մունր սադրանքների դիմելով, որոնք նույնպես անարդյունք էին։ ❻ «10 նիկոլահարների» հայտարարության մասին, որ եկան, իբր կարդացին Մայր Աթոռի բակում... Եվ որը նիկոլականները հիմա փորձում են ներկայացնել՝ որպես մեծ հաղթանակ։ Իրականում եկան ԱԱԾ-ով և ոստիկաններով շրջապատված, բարձրախոսներով, բայց ժողովուրդն այնքան բարձր էր գոռում «Հուդաներ», որ ոչ էլ լսվեց, թե ինչ էին ասում։ Արդյունքում ուժայինները դրանց հավաքեցին ու մի կերպ տարան... ❼ Մի պահ ոստիկանների թողտվությամբ նիկոլականները կարողացան մոտենալ Մայր տաճարի դռներին, սկսեցին հարվածել դռան փեղկերին՝ ահաբեկելով եկեղեցու ներսում գտնվող հավատացյալներին։ (Լսե՛ք Մարիամ Կանանյանի վկայությունը, հղումը մեկնաբանությամբ կտեղադրեմ)։ ❽ Նիկոլականների ստեղծած հրմշտոցի պատճառով վատացավ նաև Տեր քահանա Վրթանեսը, շտապ օգնությամբ տեղափոխվեց հիվանդանոց։ Մաղթենք իրեն առողջություն ու շուտափույթ կազդուրում։ ❾ ԿԱՐԵՎՈՐ Է, որ Եկեղեցու աջակիցները սադրանքներին չտրվեցին, ձիգ էին ու զգոն և, ըստ էության, նիկոլենք մոտ 2,5 ժամ ղժղժալուց հետո ստիպված եղան հեռանալ։ ❿ ԿԱՐԵՎՈՐ Է նաև հասկանալ, որ սա Եկեղեցու դեմ նիկոլական արշավի ընդամենը մեկ դրվագ էր ու Նզովյալը չի հանգստանալու և փորձելու է թե՛ այսպիսի քայլերով, թե՛ մարտավարության անսպասելի փոփոխություններով և հարվածներով դիմադրությունը մաշեցնել, մեզ ջլատել, փոշիացնել։
* * *
Տրամաբանական հարց է առաջանում. լավ, իսկ ի՞նչ անել, եթե Նիկոլը (ինչն այսօր համարյա բաց տեքստով ասաց) չդադարի հարձակումները, սադրանքներն ու հոգևորականների հետապնդումները։
Պատասխանը հետևյալն է. Եկեղեցին հնարավոր է պաշտպանել՝ միայն եթե լինի համակարգված, առնվազն գոնե մեկ տարվա պլանավորման հորիզոնով դիմադրության շարժում։
Այն չի կարող արդյունավետ լինել ընդդիմադիր միայն մեկ քաղաքական ուժի կամ քաղաքացիական խմբակի ուժերով։
Արդյունավետ դիմադրության համար պահանջվում է բոլոր ուժերի միասնական, համակարգված աշխատանք և ոչ միայն փողոցում, այլև բոլոր «մարտադաշտերում». իրավական, իրավապաշտպանական, տեղեկատվական, կրթական (այո՛, մի՛ զարմացեք, ում հետաքրքիր է, կարող եմ փակագծերը բացել), դիվանագիտական։ Եւ իհարկե, քաղաքական։
Վեհափառ հայրապետը ամուր կանգնած է իր դիրքում, բայց հաշվի առնելով հակառակորդի ռեսուրսները, նա կարող է շարունակել դիմադրությունը, միայն եթե ունենա ազգային ուժերի միասնական, գրագետ, գործուն ու մշտական աջակցություն»։