«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին
![]() «Ի՞նչ է արվում այսօր՝ անհետ կորածների խնդրի հետ կապված»,- այսօր կառավարության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներն այս հարցն ուղղեցին վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին։ «Այն ամենը, ինչ կատարվում է, պարտադիր չէ, որ հրապարակային լինի, և եթե դուք արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Թե ինչ է կատարվում՝ դրա պատասխանը ես չեմ կարող հստակ տալ, քննչական գործողություններ են կատարվում, որոնց պատասխանը Քննչական կոմիտեն է տալիս»,- պատասխանեց Իսախանյանը։ -Ես կիսում եմ ձեր ցավը, բայց, արդարության համար պետք է ասել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում՝ այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար: Կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների և զոհվածների ընտանիքների կողքին, իհարկե, հնարավոր է նաև դժգոհություններ լինեն, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում և ոչինչ չի անում անհետ կորածներին գտնելու համար»։ Ի պատասխան վարչապետի օգնականի հավաստիացումների՝ ծնողներն արձագանքեցին, որ որևէ քայլ չի արվում․ «Գնում ենք Քննչական, ասում են գնացեք կառավություն, դիմում ենք կառավարություն՝ ուղարկում են ԱԱԾ, չգիտենք՝ մենք ինչ ենք դարձել»։ |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
