«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան
![]() Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այսօր Էջմիածին գնացողների համար կանոններ՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»: Տեսանյութում Ավետիսյանը նախ ներկայացնում է 4 կետ, որոնցով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը կարողանում է համոզել և իր կողմը քաշել մարդկանց՝ տվյալ դեպքում արքեպիսկոպոսներին, այնուհետև դիմելով ժողովրդին, ասում է․ «Այսօր Էջմիածին գնալով՝ պետք է հիշել, որ ձեզ հակադրվողը պետությունն է, որն ունի լեգիտիմ բռնի ուժ կիրառելու իրավունք, հետևաբար ուժով նրան չեք կարող հակազդել։ Նրան կարող եք հակազդել խելամիտ, կազմակերպված գործողություններով, որն անհնազանդությունն է՝ խաղաղ բնույթի, ձեր կամքի, իրավունքի դրսևորումը։ Այսինքն, ասում եք՝ ես եկել եմ իմ աջակցությունը ցուցաբերեմ Էջմիածնին և հավաքի չեմ խոչընդոտում։ Ոչ մեկի հետ բախման չեք գնում, չեք հայհոյում, չեք վիրավորում։ Այնտեղ կարող են լինել սադրիչներ, այդ դեպքում դիմում եք ոստիկաններին, որ հեռացնեն»։ Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
