Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Հրավիրվել եմ ՔԿ ծանր հանցագործությունների բաժին՝ հարցաքննության»․ Էդգար Ղազարյան

292
Երեկ, 20:18
«Հրավիրվել եմ ՔԿ ծանր հանցագործությունների բաժին՝ հարցաքննության»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից
Այսօր երեկոյան կրկին անգամ հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Անկեղծ ասած չեմ կարողանում մտաբերել, թե ինչ ծանր հանցագործություն եմ գործել, որ հրատապ կարգով որոշել են վատ եղանակային պայմաններում, ոչ աշխատանքային ժամին ինձ հրավիրել հարցաքննության»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան