«Էդգար Ղազարյանին լռեցնել հնարավոր չէ»․ Մենուա Սողոմոնյան
![]() «Դատական համակարգը բարեբախտաբար ոչ ամբողջությամբ է բռնազավթված, պետական իշխանության մյուս ճյուղերը ուզուրպացված են մեկ անձի կողմից, դատական իշխանությունը մասամբ է ուզուրպացված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց միջազգային հարաբերությունների մասնագետ «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ ի պատիվ որոշ դատավորների, ովքեր պահպանում են իրենց մասնագիտական էթիկան, կոչումը, երբեմն-երբեմն տեղի են ունենում արդար դատավարություններ։ Անդրադառնալով քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված դատական գործին և հրապարակային քննադատական խոսքի համար մեղադրանք առաջադրելուն՝ Սողոմոնյանն ընդգծեց․ «Մենք այստեղ ենք նաև՝ դատավորներին հիշեցնելու իրենց կոչման և անաչառությունն իրենց համար որպես ուղենիշ սահմանելու մասին։ Մեր հույսերը մեծ չեն, հասկանալի է, որ դատախազության նախաձեռնված գործընթացը նրա համար է, որ Էդգար Ղազարյանը չխոսի, բայց նրան լռեցնել հնարավոր չէ՝ ինչպես և շատ այլ արժանապատիվ մարդկանց։ Պետք է նրանք հասկանան, որ կան բարձր արժանապատվություն ունեցող մարդիկ, որոնց վախը կապված է հայրենիքի ապագայի, ինքնիշխանության կորստի, թուրքացման վտանգի, արժանապատվության և ինքնության կորստի հետ։ Դրա համար անձնական շարժառիթներով վախեցնելը իսկական մտավորականների, արժանապատիվ մարդկանց համար ոչ թե վախ է, այլ նրանք այդ հալածանքները ընդունում են որպես պատիվ և աննկուն ձևով շարունակում են իրենց աշխատանքը»։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
