Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.

«Շարքային հավատացյալները դիմակայելո՞ւ են արդյոք այս ուրացողներին»․ Նաիրի Հոխիկյան

72
Այսօր, 20:12
«Շարքային հավատացյալները դիմակայելո՞ւ են արդյոք այս ուրացողներին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ուրացած մի քանի եպիսկոպոսներին Նիկոլ Փաշինյանը վաղը երեկոյան ուղարկելու է Մայր Աթոռի վրա արշավանքի։
Ուրացող եպիսկոպոսները հայտարարել են, թե դեկտեմբերի 18-ին, ժամը 17։00-ին իրենց կողմնակիցների հետ գնալու են Սուրբ Էջմիածին և Մայր Աթոռում պահանջելու են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացումը։
Բնական է, որ ուրացող եպիսկոպոսների հետ լինելու են ծպտյալ ոստիկաններ, որոնք կներկայանան իբր թե որպես հավատացյալներ, սակայն իրականում ընդամենը մարդաքանակ, կամ ավելի շուտ՝ գլխաքանակ են ապահովելու, ինչպես անում են կեղծ պատարագների ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը և նրա նեղ շրջապատը բազում տեղերում ասել է, որ նախատեսում է մինչև Նոր տարի հեռացնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու նրա փոխարեն դնել ինչ-որ մի կամակատար անողնաշար մեկին։
Ուրացող եպիսկոպոսների վաղվա արշավանքը դեպի Մայր Աթոռ դրա վկայությունն են։
Իսկ ի՞նչ են անելու Մայր Աթոռն ու ազգային ուժերը։ Ի՞նչ են անելու շարքային հավատացյալները։ Դիմակայելո՞ւ են արդյոք այս ուրացողներին, թե՞ մի երեսին ապտակելու դիմաց մյուս երեսն են դեմ տալու»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան