Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Վախկոտների իշխանությունը փորձում է դատել Էդգար Ղազարյանին»․ Մարգարիտ Եսայան

199
Այսօր, 13:12
«Վախկոտների իշխանությունը փորձում է դատել Էդգար Ղազարյանին»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Էդգար Ղազարյանին էս վախկոտների իշխանությունը ազատ և ճշմարիտ խոսքի համար փորձում է դատել։ Էդգարը բավարար հումոր, խելք, միտք և պայքարի համառություն ունի, սա էլ կանցնի։ Կմնա նիկոլիկների անվերջանալի վախը՝ հայրենասեր, խելացի, երկրի ու պետականության համար ազնիվ պայքար մղող մարդկանցից։ Էդ վախը դավաճանը երբեք չի կարող հաղթահարել, անգամ էն աշխարհում։
Էդգար Ղազարյանը արդեն յոթ տարի շարունակ համառ, ճիշտ և գրագետ պայքարի առաջամարտիկ է և ես սատարում եմ նրան։ Սա էլ կանցնի, Էդգար ջան, և տրամաբանությունը կրկին կվերադառնա մեր երկիր։
Գիտեմ, սա էլ կհաղթահարես։
Պինդ կաց, ընկեր ջան․․․»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան