Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ.

«Արևմուտքն է որոշում՝ ով է բռնապետ, ով՝ ժողովրդավար»․ ՀայաՔվե

196
Երեկ, 17:30
«Արևմուտքն է որոշում՝ ով է բռնապետ, ով՝ ժողովրդավար»․ ՀայաՔվե

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Կորսված ահռելի տարածքներ, բնակչության թվի կրկնակի նվազում, ստրկական կախվածություն իրեն ֆինանսավորող պետություններից և մեկ միլիոնից ավելի զոհ։
Սա է այսօր Ուկրաինայի դրությունը: Այս ամենը՝ կեղծ լոզունգների՝ «ազատություն», «անկախություն», «ժողովրդավարություն», անվան տակ։ Իսկ արդյունքում պարզվում է, որ իրեն ժողովրդավար հռչակած Զելենսկին իրական բռնապետ էր։
Այսինքն՝ Արևմուտքը ինքն է որոշում, թե ով է բռնապետ, ով՝ ժողովրդավար, և դա իրականության հետ բացարձակ կապ չունի։ Սիրիայում իշխանության եկած ահաբեկիչները հանկարծ կարող են ժողովրդավար հռչակվել, մինչդեռ Ուկրաինայում ընտրություններ չանցկացնող «դեմոկրատը» մեկ օրվա ընթացքում վերածվում է ընդամենը 4 տոկոս աջակցություն ունեցող փաստացի բռնապետի»։

Աղբյուրը`   ՀայաՔվե