«Բելառուսում ձերբակալված հայ բլոգերն առաջիկա օրերին ազատ կարձակվի». Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Փետրվարի 15-ին հայկական մեդիադաշտում տեղեկություն տարածվեց, թե Բելառուսում ձերբակալվել է հայ աղջնակ, ում ուզում են արտահանձնել Ադրբեջանին։ Պարզվեց, տեղեկության հեղինակը հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինն էր։ Բազմաթիվ հայեր կրկին խուճապի մեջ ընկան, թե աշխարհի որևէ վայրում ապահով չէ հայերի համար, բոլոր տեղերում հալածում են, Ադրբեջանը ինչ ուզում, անում է։ Ուսումնասիրելով Բելլա անունով բելառուսահայ աղջկա կենսագրությունը' հասկացա, որ նա այնպիսի վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար, որ փորձի հետապնդել, առավել ևս մտնել այնպիսի բեռի տակ, ինչպիսին մարդուն արտահանձնելն է։ Իրականում դա բավական մեծ ծախս ու միաժամանակ իրավաբանական լուրջ խնդիր է։ Չէր կարելի տիկտոկում դրոշով պարող կամ Ադրբեջանին հայհոյող աղջնակին համեմատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Այդ մասին գրեցի նույն օրը, սակայն հնչեցին մեղադրանքներ, թե իբր պաշտպանում եմ Բելառուսի իշխանությանը։ Ինչևէ։ Պարզվեց, որ հայ աղջնակին 15-օրյա վարչական ձերբակալման են ենթարկել օրենքի խախտման համար։ Առաջիկա օրերին նա ազատ կարձակվի։ Լապշինը կրկին կարողացավ հայերի մեջ խուճապ տարածել»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
